Terminanersisyan's Blog

November 22, 2009

պտույտների վարպետ

Filed under: զրույցներ ու ոչ միայն — Tags: — terminanersisyan @ 12:32 am

– Ու բացի դրանից ես ցանկացած ցավ բուժում եմ: Բայց շատ ցավոտ ա իմ մեթոդը, պիտի դիմանաս: Աշխարհում մենակ ես ունեմ էդ սարքից:

Տատս հիանալի, զարմանալի մաքրասեր կին էր: 103 տարեկանում մահացավ: Թունավորվեց:

Սպասեք , տիկին Սոֆիա, ես կկանգնեցնեմ: Կանգնի այ տղա: Անցեք:

Advertisements

November 21, 2009

ուրիշ ծիածան

Filed under: զրույցներ ու ոչ միայն — Tags: — terminanersisyan @ 10:59 pm

-Բարև Ձեզ:

-Բարև Ձեզ:

-Փարև ձեզի:

-Ոնց եք Տեր հայր?

-Լավ եմ, զավակս, լավ եմ:

-Ինձ չեք հիշում?

-Սպասիր, ինչպե±ս կրնայի մոռանալ սա աղվոր դեմքը:

-Ինային  չեք հիշում?

Ինա, Ինա, Ինա…Jennifer Lopez-ին?

-Վա˜յ, Դուք էլ գիտեք?

­-Չես կարծի, որ ինքն նման է Jennifer Lopez –ին: Ինքն էլ կըսե, որ նման է:

-Հա, իրա nick name–ն էլ էր Jennifer Lopez: Jenni Lopez : Խոսել եք Ինայի հետ Տեր հայր?

-Իրեն վաղուց չեմ տեսել: Մոսկվայում է չէ? Մեկ տարի է արդեն տեսած չեմ անոր:

-Հա´, Մոսկվայում ա :Բայց կապվում ա ձեզ հետ, չի գրել?

-Գրել է , ինչպես չէ? Պառավ է արդեն : Հոկտեմբերի 15-ին դարձավ 32 տարեկան:

(Զարմացած)- Վա~յ, ոնց եք հիշու?:

-Ինչպես չեմ հիշեր: Զարմանալի աղջիկ էր: Ինչքան տղամարդոց հետ կծանոթացնեի անոր, չէր ուզե ամուսնանալ : Մեկ անգամն 48 տարեկան էր:

-Դե բա ինչ էիք ուզում? Բիձա ա եղել:

-Ինքն էլ ջահել չէ, պառավ է: 32 տարեկան: Մյուս անգամն էլ 49 տարեկան ամերիկահայ տղա մըն էր: Հարուստ: Հյուրանոց մը ուներ Ամերիկային մեջ: Հարուստ: Էլ ինչ կուզիս? Կըսեր.« Կայծ չկա, Տեր հայր»: Ինձ կըթվա, որ անոր սիրտն կոտրած էր: Ըսեմ քեզի: Կայծ կուզիս: Կինն անընդհատ վառվող կրակ կուզի ըլլա: Կայծ կուզե, որ ինքն վառվի: Բայց ներսի նավթն էլ անսպառ չէ, զավա´կս, երբ էդ կայծը լինի, կարող է նավթն արդեն հատած լինի: Լա´վ, ես երթամ պիտի: Կըմնայի, անշուշտ, բայց խենթ տղա մը` Գևորգը, կսպասե ինձի : Կուզիս քեզ լավ տղայի հետ ծանոթացնիմ? Ամերիկահայ է:

-Չէ´, չեմ ուզում:

-Ինչի? Հա յ կուզես ըլլա, տեղացի?

-Չէ´, մարդ եմ ուզում, որ լինի, լավ մարդ: Համ էլ, որ սիրեմ, կայծ լինի:

-Է~հ, աղջիկ: Սիրահարվածությունը մեղք մըն է : Քանզի խելքն ու միտը տանում է : Բայց սիրել է պետք: Էդ սերը երկնքից չի իջնի քեզ վրա, անիկա ներսից պիտի բխե: Կհասկնաս?:Ամուսնությու~ն: Օրինակ դուն ինչի կուզիս ամուսնանալ?

-Որ մենակ չլինեմ:

-Որ երեխաներ ունենամ:

-Ապրես: Երեխաներ… ամուսնանում են, որ ընտանիք ունենան:  Դուն պիտի կրնաս անոր ցավը քո ցավի տեղ ընդունել, նա էլ քո ցավը սեփականի պես տանի: Պիտի կրնաս անոր հետ Ամերիկայի նախագահի մասին խոսել ու Աֆրիկայի համաճարակներուն մասին: Խելք պիտի ըլլա: Իմ ամուսնությունն հաջող էր: Սերս տարեցտարի ավելցավ: Կինս վերջերս է մահացել: Վեց ամիս է : Անոր թաղման օրը պարզ էր: (Ցույց տալով երկիքը) Ամպեր քիչ կային: Մեկ ամպի վրա ծիածան կար փոքրիկ, բայց էսպես չէր կորությունը (ցույց է տալիս), այլ հակառակ` smile-ի նման: է~հ, լավ մարդ կուզի: Չկա այլևս: Կինս վերջինն էր:

Աստիճաններով իջնում է: Ժպտում ենք:

Blog at WordPress.com.