Terminanersisyan's Blog

November 22, 2009

իսկ ես շաքարավազի ամանն էի պտտում, այլ կերպ ասած` անքաղաքավարություն

Filed under: հաճախակի և անժամանակյա հիմար մտքեր — Tags: — terminanersisyan @ 12:05 am

Խոսում են գրականությունից, ես` աստիճաններով վերև բարձրացող աղջկա մկանուտ ոտքերին եմ նայում: Չգիտեմ ով ու երբ ասել է ինձ, որ մկանուտ ոտքերը գեղեցիկ են: Ինձ դուր չեն գալիս կանացի մկանուտ ոտքեր, կամ չեմ հանդիպել երբևէ կանացի մկանուտ ոտքերի ու չգիտեմ, թե ինչ տեսք ունեն, այլ կերպ ասած` չգիտեմ` ինչ ասել է կանացի մկանուտ ոտքեր:

-Կարծում եք թույլ է հայ գրականությունը?

-Դե եթե Հեմինգուեյի հետ համեմատենք…

Նայում եմ գրքերին ու մտածում: Առավոտյան գալիս եմ էստեղ, վերցնում ցանկացած գիրք, ասենք էն մեկը.<<Ով ես դու>> ու կարդում…չորս ժամ, հետո գնում, հետո էլի գալիս, նստում նույն սեղանի մոտ, որը հաստատ դատարկ է , մեծ, մենակ անկյունում,շարունակում կարդալ: Էսպես մինչև վերջացնելը: Ինչ կապ ուներ…

-Գիտես?, ոչ մի կերպ չեմ կարողանում ներգրավվել խոսակցությանը, մի քանի անգամ փորձեցի` իզուր: Գալուց առաջ էլ գիտեի, որ էսպես ա լինելու: Լավ, ոչինչ:Տեսնես էս փայտից ժամացույցը ինչի ա ձեռքի? Ինչի ա սարքողը մյուսների նման մտածել: Ես վզիցս կկախեի:

-Ես էլ մի հատ ձեռքի ժամացույց ունեի, կախեցի պատից ու դարձավ պատի ժամացույց:

Հ.Գ. Ավելի ուշ հասկացա, որ վերնաշապիկիդ օձիքի տակ կարված թելեր էին պատճառը, որ չէի կարողանում կենտրոնանալ:

Advertisements

Blog at WordPress.com.